Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:19 26-11-2022

Եթե ընդունենք, որ այն սահմանադրական չէ, մենք ի՞նչ հնարավոր միջոցներ ունենք դրա վավերացումը կանխելու համար․ Ալվինա Գյուլումյան

Ոնց որ մութ սենյակում կատու փնտրենք։ Մենք չենք կարդացել այդ համաձայնագրերը, եթե կան այդպիսիք, և չգիտենք՝ ինչ է այնտեղ ասվում իրապես։ Անգամ վերնագիրը կասկածի տեղիք է տալիս։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Մեր Սահմանադրության համաձայն կան պայմանագրեր, որոնք պարտադիր վավերացման գործընթաց պետք է անցնեն։ Եվ որպեսզի վավերացման գործընթացն անցնի, պետք է նաև ՍԴ-ի եզրակացությունը լինի դրա սահմանադրականության վերաբերյալ։ Պետք է ծանոթ լինել ձևակերպումներին։ Ինձ ավելի շատ մտահոգում է հարցը, թե անգամ եթե ընդունենք, որ այն սահմանադրական չէ, մենք ի՞նչ հնարավոր միջոցներ ունենք դրա վավերացումը կանխելու համար։ Արդյո՞ք այսօրվա ՍԴ-ն կգնա դրան, որպեսզի ճանաչի այն Սահմանադրությանը չհամապատասխանող։ Կամ եթե անգամ ՍԴ-ն գտնի, որ իրենց ստանձնած պարտավորությունների հետ կապված խնդիր չկա, բայց վավերացման նպատակահարմարությունը կարծում են, որ ԱԺ-ի խնդիրն է։ Այսպիսի որոշման առկայության պայմաններում արդյոք ԱԺ-ն կգնա նրան, որպեսզի քաղաքականապես նպատակահարմար չգտնի դրա վավերացումը»,- ասաց Գյուլումյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել