Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:51 25-11-2022

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց ամենօրյա ջանքերի համար, որ գործի են դնում հայ աշակերտներին ֆրանսերեն սովորեցնելու և ֆրանսերենն ավելի մասսայական դարձնելու համար:

Անն Լույոն կարևորել է այս տարվա հունվարին Երևանում Ֆրանսիական ինստիտուտի բացումը, որը դառնալու է ֆրանսերենի տարածման ևս մեկ կենտրոն՝ համալրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի և ֆրանսախոս այլ կենտրոնների շարքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում.

«Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը կարևոր է նախ այն առումով, որ ընդգծում է ուսուցչի հատուկ դերը՝ շեշտելով մանկավարժական աշխատանքի առաջնային նշանակությունը: Շնորհակալ եմ ձեր կողմից ամեն օր կատարվող բավական դժվար և երբեմն թվում է անշնորհակալ, բայց իրականում շատ շնորհակալ աշխատանքի համար: Շատ կարևորում եմ նաև այն, որ մենք խոսում ենք հենց ֆրանսերենի ուսուցիչների մասին:

Սա հնարավորություն է, որով դուք ձեզ զգում եք մի մեծ համայնքի մաս՝ այդպիսով ապահովելով մեր ուսուցիչների ներդրումն այս գլոբալ համայնքում»,- միջոցառմանը ներկա ուսուցիչերին ուղղված խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթությունը սահմաններ չի ճանաչում, և մենք ունենք հավելյալ պարտավորություն նախ կրթությունը վերածելու գլոբալ գործընթացի, ապա նաև բարձրացնելու երեխաների լեզվական իմացությունը, քանի որ այսօր այն դարձել է գրագիտության կարևոր չափանիշներից մեկը՝ դադարելով լինել միայն առանձին մասնագիտություն կամ ուղղություն. «Լեզվի իմացությունն արդեն մեզնից յուրաքանչյուրից պահանջվող նվազագույն կարողություններից և հմտություններից մեկն է»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության բովանդակային բարեփոխումների կարևոր շեշտադրումներից մեկն օտար լեզուների իմացության խորացումն է: Դպորցն ավարտող երեխաներն առնվազն երկու օտար լեզվով պետք է կարողանան ցուցաբերել B2 մակարդակի իմացություն:

«Վստահ եմ՝ բարեփոխումները նպաստելու են նաև ֆրանսերենի իմացության ամրապնդմանը, որը մենք չենք դիտարկում միայն լեզվի իմացություն: Դա նաև արժեքային դաստիարակություն, գեղագիտական ու մշակութային կրթություն է և հնարավորություն՝ այլ իրականությունների հետ հաղորդակցվելու, դրանով զարգանալու, հարստանալու և մեր երկրի զարգացմանը նպաստելու»,- ասել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցությունը՝ թե՛ ֆրանսերենի ուսուցման. և թե՛ ֆրանսիական մոդելների ներդրման փորձի առումով:

Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է Տավուշի մարզում վերջերս բացված Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային գյուղատնտեսական քոլեջին, որտեղ ուսուցումն իրականացվում է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ: Այնտեղ դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել