copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:59 24-11-2022

ԱԱԾ-ում ծառայության մասին օրենքում փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում:

Վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածում առաջարկվել է կատարել փոփոխություն:

Մասնավորապես, սահմանելով, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվելուց հետո կարող են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ոչնչացվել: «Առաջարկն ընդունելի չէ, քանի որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնազերծման եւ ոչնչացման հետ կապված հարաբերությունները մանրամասն կարգավորված են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով եւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով»,-պարզաբանել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ հիմնավորելով գործող օրենքի հոդվածներով:

«Մեր կողմից ներկայացված նախագծով կատարվող փոփոխությունը, ըստ էության, նպատակ ունի հստակեցնելու առկա օրենսդրական ձեւակերպումը եւ նշված հարաբերությունների համար որեւէ նոր կարգավորում չի ենթադրում»,-ամփոփել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը:

Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը եւ Գեղամ Նազարյանը մտահոգիչ են համարել օրենսդրական նախաձեռնության 8-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Ելույթում Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բովանդակային քննարկման համար՝ նշելով, որ նախագծի բովանդակությունը վերաբերում է կադրային քաղաքականությանը: Միաժամանակ՝ նախագծով առաջարկվել է կատարել նաեւ իրավական շտկում:

Լրամշակված նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է