Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:23 24-11-2022

Հայկական կողմը հետեւություններ է արել ՀԱՊԿ-ի մասով եւ գործուն քայլեր է իրականացնում․ Ալեն Սիմոնյան

Կյանքն ապացուցում է, որ ՀԱՊԿ-ի ռազմական դերը հետխորհրդային տարածքում իրեն չի արդարացնում, եւ ապացույցները շատ են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դա, ըստ նրա, ակնհայտ է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Նա հավելեց, որ հայկական կողմը հետեւություններ է արել եւ գործուն քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ:

«Մենք միացել ենք ՀԱՊԿ-ին թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար։ Ուրիշ ումի՞ց: Եվ երբ քաղաքական գնահատականներ տալու ժամանակն էր, այդ գնահատականները բավարար չէին։ Դրան Հայաստանի արձագանքը երեկվա փաստաթղթի ստորագրումից հրաժարվելն էր։ Մենք ակնկալում էինք, որ փաստաթղթում իր տեղը կգտնի քաղաքական գնահատականը»,- նշեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը երկրին օգնություն ցուցաբերելու մասին, քանի որ կազմակերպությունը շարունակում է չճանաչել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան եւ միջազգային ճանաչում ունեցող տարածքի խախտման փաստը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան