Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:23 22-11-2022

Մինչև տարեվերջ համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ․ Դավիթ Խաժակյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն է։ Խաժակյանը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղիների մասին։

«Այս ընթացքում երկու երկրների ղեկավարների և ԱԳ նախարարների բանակցային գործընթացից հետո հնչող հայտարարություններից կարելի է հասկանալ, որ կան որոշակի տարաձայնություններ, որոնք խնդիրներ են առաջացնում համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման իմաստով։ Եվ կողմերը թեպետև հայտարարել էին, որ մինչև տարեվերջ ունեին պատրաստակամություն ստորագրելու, դա արել էր և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը։ Այդուհանդերձ վերջին հայտարարությունները, այդ թվում Վաշինգտոնից հետո ԱԳ նախարարների հանդիպումից հետո եղած հայտարարությունների ֆոնին, կարող ենք ասել՝ այդ ժամկետը այդքան էլ իրատեսական չի թվում՝ նկատի ունենալով տարաձայնությունները։ Հիմա, երբ Հայաստանը առաջարկում է շրջանակային համաձայնագրի տեսքով գնալ առաջ, ցուցաբերում է կառուցողական մոտեցում, որով ասում է՝ եկեք այն, ինչի շուրջ ունենք համաձայնություն, դրանք արձանագրենք, որոնք ընդհանուր երկու հարաբերությունների կոնտեքստ են ենթադրում, շրջանակն են պատկերում, ապա դրանից հետո գնանք առաջ։ Եվ այդտեղ Հայաստանը առանձնակի նշանակություն է տալիս դելիմիտացիայի գործընթացին։ Եթե դելիմիտացիայի գործընթացը պատշաճ կերպով չի ավարտվել, ապա համապարփակ խաղաղության մասին խոսելը ավելորդ կլինի, որովհետև միշտ հաջորդ քայլին Ադրբեջանը կարող է ավելի մեծ պահանջներ ներկայացնել»։

Խաժակյանի խոսքով՝ Ադրբեջանը ուլտիմատումներ է ներկայացնում, որը չի կարող բերել համապարփակ խաղաղության։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա համաձայնության կետերին՝ Խաժակյանը նշեց, որ առաջինը Ալմաթիի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դրույթն է, որը ամրագրում է, որ եղած սահմանները երկու պետությունների սահմաններն են։

Խաժակյանը համոզմունք հայտնեց, որ շրջանակային համաձայնագրում տեղ կգտնեն նաև դրույթներ, որոնք մենք պատրաստ չենք կատարել։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել