Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:14 22-11-2022

Բարձրացնելու ենք սոցիալական ապահովության և բնակֆոնդի հարցերը․ մոտ օրերս հանդես կգանք լրացուցիչ նախաձեռնությամբ․ Մանախ

Այս հարցը նույնիսկ 2-3 օրվա ընթացքում կարող էին տեղը գցել։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը (Մանախ):

«Դեռ հարց է՝ իրենք մինչև հունվարի 1-ը մնալո՞ւ են իշխանության, թե՞ չէ։ Բայց մենք, բնականաբար, ձեռքներս ծալած չենք նստի։ Սա դեռ աշխատավարձի թեման է։ Բարձրացնելու ենք հիմա երկրորդ հարցը․ դա սոցիալական ապահովության և բնակֆոնդի հարցն է։ Վերադառնալով մեր առօրյային՝ մոտ օրերս հանդես կգանք լրացուցիչ նախաձեռնությամբ։ Պայմանական ընդունենք, որ այս հաճելի սուտը լսեցինք, հիմա կփորձենք ավելի գործնական, ամեն անգամ կվերադասավորենք մեր ուժերը, մեր ստրատեգիան, կբարձրացնենք արդեն բնակարանային ֆոնդի հարցը, որովհետև այսօր շատ ազատամարտիկներ շատ լուրջ խնդրի առջև են կանգնած, նամանավանդ վարձով տների թանկացման ֆոնին։ Մինչև դա ծերը ծերին ձգում էին, հիմա շատ դժվարացել է վարձով տների հարցը»,- ասաց նա և հավելեց, որ մոդելը կմշակեն ու մոտ օրերս հանդես կգան ավելի լայն շրջանակներով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է