copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:53 22-11-2022

Մադրիդի և Մասարիկի համալսարաններում բացվել է հայագիտական ամբիոն և կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ըստ այդմ՝ արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում:

Ծրագրի իրագործման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։

2022 թ. նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստորագրել է հուշագրեր Բռնոյի Մասարիկի (Չեխիա) և Մադրիդի ինքնավար (Իսպանիա) համալսարանների հետ: Հուշագրերը ստորագրել են Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը և Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Համաձայն հուշագրերի՝ ՀՀ պետական ֆինանսավորմամբ Մադրիդի համալսարանում հիմնադրվում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, իսկ Բռնոյում՝ հայագիտական կենտրոնը: Երկու կառույցներն էլ ստեղծվել են Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։

Բռնոյի Մասարիկի համալսարանում նախատեսված է հայերենի դասավանդում: Մադրիդի համալսարանում առաջին անգամ փորձ է արվում դասավանդելու «Երկրագիտություն» (Հայաստանի) առարկան՝ իսպաներենով: Ծրագիրը մշակել և Մադրիդի համալսարանին է տրամադրել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնը (հեղ.՝ ք.գ.թ., դոց. Նարեկ Գալստյան և ք.գ.դ., պրոֆ. Աշոտ Ալեքսանյան): Կողմերի համոզմամբ՝ սույն առարկան կարող է ապահովել ավելի լայն լսարան և տալ պատկերացումներ Հայաստանի և հայ մշակույթի մասին:

Նշված ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցելու հայերենի և հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնել հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնել միջազգային հետաքրքրությունը հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչպես նաև տեղի հայ համայնքներում նպաստել հայկական արժեքների պահպանմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը