copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:19 22-11-2022

Նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու գաղափարը մտել է իրականացման փուլ. Արդարադատության փոխնախարար


Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգի և դրա լուծումների մշակման աշխատանքային խումբը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթի գլխավորած պատվիրակությանը։

ԱՆ-ից հայտնում են, որ Սարգսյանը փաստել է, որ IRZ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության և աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու գաղափարը մտել է իրականացման փուլ։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեակատարողական ենթակառուցվածքների ստեղծման ոլորտում մասնագիտացված, գերմանացի փորձագետներ Թոմաս Մյուլլերի և Հայկո Օբերլեի տրամադրած խորհրդատվության հաշվառմամբ մշակվել են հիմնարկի եռաչափ պատկերը և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը։

IRZ ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթն իր հերթին նշել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցության տրամադրումը նոր ուղղություն է IRZ-ի համար։

Նկատի ունենալով համագործակցության դրական արդյունքները՝ Վուքերթը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ քայլերի ձեռնարկումը միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկ ունենալու հարցում։

Հանդիպման շրջանակներում կողմերը համատեղ դիտարկել են մշակված լուծումները և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել համագործակցությունը նաև նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման փուլում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում