copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:02 22-11-2022

«Միացյալ Հայաստանը» մասնակցելու է 2023-ին Երևանի ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։

«Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։

Այն, որ Երևանում առկա են մի շարք տեսանելի խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Այս խնդիրներից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ տեսքը և այլն։ Այս բոլորը հարցերը մեր ուշադրության ներքո է»,- ասաց Թարվերդյանը։

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընգծեց, որ ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներ, այնպես էլ Երևանն անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու կարիք ունի, բայց նաև հինը պահելու։

«Մենք հայտարարում ենք, որ պարտադիր մասնակցելու ենք ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու եմ ես։ Չենք սպասելու վերջին օրվան, մինչև ընտրությունները ընկած ժամանակահատվածում աշխատելու ենք, ծրագիրը և առաջիկա անելիքները արդեն իսկ ընթացքի մեջ են, փորձելու ենք այս ընթացքում վեր հանել քաղաքին վերաբերող և մեր քաղաքացիներին հուզող մի շարք խնդիրներ»,- ասաց Թարվերդյանը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան