Սպորտ Ներքին 3 տարի առաջ - 15:12 22-11-2022

Պահանջում ենք վերականգնել ֆինանսավորումը․ «Հայաստան» մարզական ՀԿ-ն բողոքի ակցիա էր կազմակերպել

«Հայաստան» հասարակական մարզական կազմակերպություն, Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը այսօր՝ նոյեմբերի 22-ին բողոքի ակցիա է կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են վերականգնել իրենց ֆինանսավորումը:

«Հայաստան» ՀԿ-ի նախագահ Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունն ունի թվով 11 սպորտդպրոց, որոնք գործում են ՀԿ-ի սեփական մարզաբազաների վրա, նույնը եղել է նաև հեծանվահրապարակը. «Քանի որ հեծանվային սպորտը շատ թանկ սպորտաձև է, ամեն մարզում գումար արժի, մեր հեծանվահրապարակը եթե հիշում եք արդեն հնամաշ է, մենք գնացել ենք ներդրումային ծրագրի: Ներկայացնեմ իրադարձությունների ընթացակարգը․ մենք մեր սեփական հեծանվահրապարակը նվիրաբերել ենք Երևան համայնքին, վերջինս այն տվել է իտալական «Ռենկո» ընկերությանը՝ պայմանով, որ կառուցվի նոր հեծանվահրապարակ, որը կլինի ֆինանսական աղբյուր, որպեսզի կարողանանք մեր սպորտաձևը պահել: «Ռենկոն» կառուցել է նոր հեծանվահրապարակ, կառուցվել է նաև նոր ստորգետնյա ավտոկայանատեղի Ազատության հրապարակում։

Արման Անտոնյանը, ով աշխատել է Հայաստանի հեծանվային ֆեդերացիայում որպես փոխնախագահ, 2014-ից իր հետ խմորումներ են եղել, չենք ուզեցել ինքը մեր հետ աշխատի, որովհետև չի եղել մարզիկ, չունի կրթություն և չի պատկերացնում ոլորտը։

Հեռանալուց հետո նա դարձել է Երևանի ավագանու անդամ և այդ օրվանից սկսել է խաթարել մեր աշխատանքը:

Հիմա ինչ է ստացվում, «Ռենկոն» ստացավ իր ցանկացած տարածքը, Երևանն օգտվում է այդ ավտոկայանատեղիից ու մեզ չի ֆինանսավորում: Մենք գիտենք՝ պատճառը Երևանի ավագանու անդամ դարձած Անտոնյանն է, ով նեղացած գնացել է, հիմա օգտագործում է իր լծակները և խաթարում է մեր սպորտաձևին:

Խոսքը 72 մլն դրամի մասին է, նախկինում եղել է 50 մլն դրամ: Մեզ պետք է 72 մլն դրամ»,-ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանից պահանջում են ֆինանսավորման նոր պայմանագիր կնքել և իրենց հատկացվող բյուջեն 50 մլն-ից դարձնել 70 մլն դրամ:

Աբգար Պետրոսյանը նշեց, որ իրենք պահանջում ենք, որ քաղաքապետը, նաև ավագանու մյուս երեք խմբակցության անդամները գան, տեղում ծանոթանան խնդրին և տան արդարացի լուծում՝ վերականգնելով ֆինանսավորումը։

Լրագրողների հետ զրույցից հետո Աբգար Պետրոսյանին հրավիրեցին քաղաքապետարան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը