copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:54 19-11-2022

Իշխանությունը նույնիսկ Արմեն Սարգսյանին է դիտում որպես նախկին եւ նրա գործողություններն է փորձում յուրացնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին եւ նրան պարգեւատրել Հայրենիքի շքանշանով։ Ուշագրավ է, որ հայտնի բժշկին այս շքանշանով պարգեւատրել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2020 թվականի օգոստոսի 27-ին։ Սակայն, ըստ ամենայնի, 2 տարի առաջ պարգեւը չէր հանձնվել նրան։

Արմեն Սարգսյանի հրամանագրում ասված է․ «Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու եւ մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու եւ երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով»։

Բայց ուշագրավն այն է, որ երկու տարի առաջ շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնելիս ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ նախագահականի կայքը, ո՛չ պաշտոնական լրատվությունը չի մատնանշել, որ Հերոսի կոչումն ու շքանշանը շնորհվել է երկու տարի առաջ, այժմ ընդամենը տեղի է ունենում շքանշանի հանձնման արարողությունը։

Շքանշանը, ի դեպ, տրվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ՝ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս: Հովագուիմիանն առաջին բժիշկ ազգային հերոսն է։

Այս իշխանությունը նույնիսկ Արմեն Սարգսյանին է դիտում որպես նախկին եւ նրա գործողություններն է փորձում յուրացնել։ Չէ՞ որ պետությունն անձերը չեն, այլ՝ ինստիտուտները, որ ինչ խելքներին փչի՝ անեն։ Եվ այդ ինստիտուտները գործում են իրավահաջորդության սկզբունքով՝ ինստիտուցիոնալ հիշողության պահպանմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ