copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:58 18-11-2022

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը մերժել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի փաստաբանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել և հիմնավորումներին ծանոթ չեմ, սակայն ստանալուց հետո որոշումը բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»։

Նույն գործով կալանքի տակ գտնվող փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, այսօր է ստանալու։

«Կստանանք և կբողոքարկենք այն Վճռաբեկ դատարան։ Ես միայն կարող եմ փաստել, որ Էրիկ Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելն արդեն իսկ ոչ իրավաչափ է։ Ինչ վերաբերում է որոշման պատճառաբանություններին՝ մինչև որոշման հետ ծանոթանալը չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»։

Հիշեցնենք՝ դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները անցնելու համար։ Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են, դատավորը կալանավորված է։ Էրիկ Ալեքսանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Նշենք նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի նոյեմբերի 16–ին բավարարել է փաստաբանների՝ Վերաքննիչ բողոքը եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։

Օգնականը մեղադրվում էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան