Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:26 16-11-2022

«Դուք եք տապալել «Ես եմ» ծրագիրը». «Անջատեք խոսափողը». ԱԺ նախագահն ընդհատեց Գեղամ Մանուկյանի խոսքը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունելու մասին հարցի» քվեարկությունից հետո ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ հիմնավորելով իրենց խմբակցության ձեռնպահ քվեարկելը։

«Վարման կարգով կարելի է արտահայտել խմբակցության դիրքորոշումը՝ քվեարկության հետ կապված, դա բովանդակության հետ կապ չունի։ Այս նախագծի հետ կապված բնական է՝ անհնար է մերժել ԶՈՒ բարեփոխումների կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն, և դա խրախուսելի է, և այս օրինագիծը միտված է դրան, բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել էր 2017 թվականին, տապալվել է չորս տարիների ընթացքում՝ այս իշխանության օրոք»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց Մանուկյանի խոսքը՝ «բայց ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ, բա գայիք՝ նիստի ժամանակ, օրենքի քննարկման, հանձնաժողովում քննարկման ժամանակ խոսեիք»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել