copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:24 15-11-2022

Երևանի թիվ 147 դպրոցը չի ջեռուցվում, դասերն անցկացվում են հեռավար

Արդեն մի քանի օր է ինչ Oragir.News-ն ահազանգ է ստանում, որ Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցը չի ջեռուցվում։ Այսօր էլ տեղեկացանք, որ արդեն երրորդ օրն է, դպրոցում ջեռուցում չլինելու պատճառով դասերն անցկացվում են հեռավար։

Oragir.News-ին թիվ 147 դպրոցից հայտնեցին, որ կաթսայատան հետ կապված խնդիր ունեն, որի պատճառով հնարավոր չէ դպրոցը ջեռուցել։

«Մեր կաթսայատունը սարքին վիճակում չէ, ապրիլ ամսից դիմել ենք Նախարարություն, նոր պետք է գան սարքեն»,-հայտնեցին դպրոցից։

«Ջեռուցում չունենք օնլայն ենք։ Տարրական դասարանները գալիս են, մեծերը՝ ոչ»։

Հետաքրքրվեցինք, իսկ դա միակ պատճառն է դասերի հեռավար անցկացման համար, դպրոցում որևէ վիրուս կա մեզ պատասխանեցին. «Դպրոցում ոչ մի վիրուս էլ չկա»։

ԿԳՄՍ-ից չպատասխանեցին հարցին, թե որն է պատճառը, որ թիվ 147 դպրոցում մինչև այս պահը ջեռուցման խնդիրը լուծված չէ, այնինչ դպրոցից խնդրի մասին ահազանդել են դեռ ապրիլ ամսին։

Փոխարենը ասացին. «Խնդրում եմ՝ գրավոր հարցում ուղարկեք»։

Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն Oragir.News-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե մինչև երբ են 147 դպրոցում դասերը հեռավար անցկացվելու, երբ կլուծվի դպրոցի կաթսայատան հետ կապված խնդիրը, ասաց. «Մինչև շաբաթվա վերջ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել