copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:07 15-11-2022

Իշխանությունները «վառված» են «Իշխանություն-2» ֆիլմից. կգնա՞ն քրեական վարույթ նախաձեռնելու ճանապարհով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունները ծայրահեղ «վառված» են ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմից: Պրեմիերայից հետո նրանք նախ փորձեցին դժգոհության իմիտացիա ստեղծել և կառավարության շենքի մոտ իբր «ինքնաբուխ» բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ոչ միայն ձախողվեցին, այլև ծաղրուծանակի ենթարկվեցին, քանի որ հավաքին մասնակցողների թիվը նույնիսկ մեկ տասնյակի չէր հասնում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են ֆիլմի դեմ պայքարել՝ կիրառելով իրենց սիրելի երկու գործիքները՝ վարչական և իրավական:Նրանք փորձելու են վարչական ռեսուրսի կիրառմամբ հասնել նրան, որ «Իշխանություն» ֆիլմը Հայաստանում հնարավոր չլինի ցուցադրել: Միևնույն ժամանակ, գիտակցում են, որ եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով հաջողվի կասեցնել ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում, ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասցնելու համար կան այլընտրանքային մի շարք միջոցներ:

Ըստ այդմ, իշխանությունները քննարկում են Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի՝ իրավական «գործիքակազմը» կիրառելու հարցը: Մասնավորաբար, հնարավոր է առաջիկայում քրեական վարույթ նախաձեռնվի ֆիլմի հեղինակների նկատմամբ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ «հիմքում» ուզում են դնել այն, թե իբր ֆիլմում առկա են սահմանադրական կարգի տապալման կոչեր, բռնության քարոզ և այլն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից