copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:53 14-11-2022

Միշտ տարբերակ կա, որ ավելի լավը լինի. Պապոյանը «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան երգի մասին

«Ես կարծում եմ, որ շատ լավ տաղանդավոր երեխա է, շատ լավ էներգետիկա ունի, ու ինչ երգ, որ ինքը ունի, որով որ ներկայանալու է հրաշալի կկատարի ու բոլորս կհպարտանանք իրենով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը՝ խոսելով «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին հայաստանյան ներկայացուցիչ Նարե Ղազարյանի երգից։

Հիշեցնենք՝ Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։

Հետաքրքրվեցինք Պապոյանից՝ հնարավոր է Նարեի կատարումը հայաստանին նորից հաղթանակ բերի․

«Միշտ այդ հնարավորությունը կա, օրերը ցույց կտան, բայց այդ հնարավորությունը միշտ կա, որովհետև շատ-շատ ուժեղ թիմ է աշխատում իր հետ։ Բայց ինքը պետք է այնպես կարողանա կառավարել, որ այդ օրը լարվածությունն իրեն չխանգարի և ինքն իր ամբողջ շառմով ու հմայքով ներկայանա»։

Հարցին, թե հավանեցիք երգը, Պապոյանն ասաց. «Դա ճիշտ հարց չէ, դա այնպեսզի հարց է, որ միայն մի պատասխան կարող է ունենալ, դրա համար հետաքրքիր չէ»։

Պատասխանելով հարցին, թե ընտրված երգը լավագույն տարբերակն է մրցույթի համար, թե կարելի էր ավելի լավ տարբերակ ընտրել, Պապոյանն ասաց. «Միշտ տարբերակ կա, որ ավելի լավը լինի, և միշտ տարբերակ կա, որ ավելի վատը լինի։ Այն ինչ հիմա մենք ունենք շատ լավ, էներգետիկ, պարային, պոզիտիվ երգ է ու մեր մասնակիցն էլ, կարծում եմ, որ շատ լավ կատարում է, հուսամ՝ կներկայանա այնպես, ինչպես, որ ինքը փորձերին երգում է»։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։
2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում:

Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից