Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:09 14-11-2022

Պետք է վերացնել նախագահի ինստիտուտը, եթե ժողովուրդը նրան չի ընտրելու. Էդմոն Մարուքյան

Պետք է կամ գնալ նախագահական պետության ճանապարհով, կամ վերացնել նախագահի ինստիտուտը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սահմանադրական բարեփոխումների ընթացող նիստի ժամանակ նշեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մենք մի անգամ բավականին մանրամասն քննարկում ունեցանք նախագահական կառավարման եւ խորհրդարանական կառավարման մասին: Պարոն Իոննիսյանն ասում է՝ չենք հասել քվեարկության, բայց էդտեղ դոմինանտ երեւաց, որ հանձնաժողովում մեծամասնությունը խորհրդարանական կառավարման կողմնակիցներ են:

Այս հարցում ես հոռետես եմ եւ կարծում եմ՝ մեզ չի հաջողվելու ավելի լավացնել այս ինստիտուտը, եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումը:

Եթե չենք պահպանում, մեզ պետք է լինելու ուղղակի ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Եթե պահպանում ենք եւ ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ պետք է այդ ինստիտուտը վերացնել, գնալ ոչ ավանդական ճանապարհով, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա։ ԱԺ նախագահի, ԱԺ-ի դերը բարձրացնել ու առաջ շարժվել խորհրդարանական պետության տրամաբանությամբ»,-նշեց նա։

Մարուքյանի խոսքով, գործող Սահմանադրության մեջ կան ինստիտուտներ, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, Հանրային Խորհուրդը. «Պետք է գնալ վիրահատական ճանապարհով ու վերացնել դրանք, կարկատել այդ ինստիտուտները, չի ստացվելու, ես չեմ հավատում։ Կամ պետք է որոշենք, որ դառնում ենք նախագահական պետություն, կամ եթե խորհրդարանականը շարունակում ենք, այդ անիմաստ ուռճացված համակարգերը, ինստիտուտները, որոնք քաղաքական իմաստով դերակատարում չեն կարող ունենալ, կարող են առաջացնել ճգնաժամեր, մնալու են ձևական, անբովանդակ վիճակում»,- ասաց Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի