Ներքին 3 տարի առաջ - 20:01 13-11-2022

Կամավոր Արտավազդ Լուլուկյանի օրագիրը. հերոսական ու մղձավանջային օրեր Դժոխքի ձորում

Oragir.News-ն այսուհետ ամեն շաբաթ կներկայացնի կամավորների, որ կպատմեն իրենց տեսած պատերազմի մասին։ Ականատեսների պատմություններով փորձենք հավաքել խճապատկերն այն բարդագույն իրավիճակի, որտեղ դեռ անթիվ հարցականներ կան։ Առաջին կամավորը, որ համաձայնեց թերթել պատերազմի իր օրագիրը մեզ հետ, հաղորդման համակցող Արտավազդ Լուլուկյանն է։

Նա իր մարտական ծառայությունն է անցել Դժոխքի ձորում. նրանց ջոկատը եռակողմ խայտառակ հայտարարությունից հետո էլ շարունակել է իրենց դիրքերում մնալ, և իջել է միայն ռուս խաղաղապահների ժամանելուց հետո։

Կարևոր մանրամասներ է պատմում Արտավազդը. ռուսներն իրենց հեռանալուց հետո լքել են այդ դիրքերն, ու դրանք առանց որևէ խնդրի վերցրել է թշնամին։ Դրանով շրջափակման մեջ են հայտնվել Խծաբերդի ու Հին Թաղերի անփորձ դիրքապահները, որ խաբվելով` գերի են ընկել։ Այդպե'ս է թշնամին գրավել նաև այդ երկու գյուղերը։

Դիտե'ք "Կամավորի օրագիրը" ամեն շաբաթ, բացահայտեք մեր նորագույն պատմության մութ էջերը և հրաշք կերպարներ` նվիրյալ հայրենասերների։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել