copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:24 12-11-2022

Արցախում կամաց կրճատում են բանակը, դանդաղ «դոզավորում» են արցախցիներին, թե բացարձակապես կարիք չկա ՊԲ-ի․ Մետաքսե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթներով հայտարարում է, որ որևէ խոսք բանակցային սեղանի շուրջ ինքը չի ասում, եթե դա համաձայնեցված չէ Արցախի նախագահի հետ, իսկ Արցախի նախագահը տեղյակ է պահում Արցախի խորհրդարանին, բայց մենք որքանով պետք է վստահ լինենք, որ Արցախի նախագահը մեզ ասում է այն, ինչ կա իրականում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Փաշինյանի երեկվա հարցազրույցից հետո հասկանալի է դառնում, որ կան բաներ, որոնք մենք իրականում չգիտենք, օրինակ, բանակի հետ կապված։ Մասնավորապես, երեկվա նրա հարցազրույցից ընկալվում էր բանակի հետ կապված պայմանավորվածության առկայությունը։ Երեկ նաև Արցախի իշխանական թևի պատգամավորը հարցազրույց էր տվել այդ առիթով, ու մինչ մենք փորձում էինք հասկանալ թեզերը, որ հնչում էին այդ հարցազրույցում, տեղի ունեցավ Փաշինյանի հարցազրույցը։ Ստացվում է՝ պայմանավորված, կամաց-կամաց «դոզավորում» են արցախցիներին, թե Արցախում բացարձակ կարիք չկա Պաշտպանության բանակի, միաժամանակ մենք տեսնում ենք, թե ինչպես են կամաց-կամաց կրճատում բանակը, բանակի հետ կապ ունեցող նաև բուժհաստատություններն են կրճատում։ Մենք վերջերս ենք նման ակտիվություն զգացել։ Սա արվում է շատ թաքուն, շատ ծածուկ»։

Նա ընդգծեց, որ այս պահին իրենք այդ ամենի հետ կապված տեղեկատվություն են հավաքում, թե որտեղից և ինչպես է կատարվում Արցախի բանակի կրճատման գործընթացը․ «Շուտով կսկսենք գործողություններրը։ Որովհետև Արցախում միանշանակ է, որ բանակն է անվտանգության երաշխավորը։ Սա նաև ունի քաղաքական հիմք այն առումով, որ եթե բանակը հաջողվի լուծարել, և ինչպես այստեղի իշխանական պատգամավորն էր ասում, թողնել ինչ-որ ստորաբաժանումներ, դա ուղիղ ճանապարհ է, որ շատ արագ Արցախը կդատարկվի նաև տասնյակ հազարավոր հայերից։ Այդ առումով մտածելու առիթ կա, միգուցե այդպե՞ս են ուզում ավարտել Արցախի հարցը։ Սա ոչ միայն անվտանգային, այլև քաղաքական հարց է»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան

Ձեզ գուցե հետաքրքրի