copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 11:05 12-11-2022

Ռուսաստանի շահը տուժել է, որ Հարավային Կովկասում հզոր Հայաստան չկա. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.

«ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը երեկ անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, որոնք հակասում են իշխանության գալուց հետո նրա վարած քաղաքականությանը, ասաց. «Որպեսզի գնահատենք նրա ելույթը կառավարության երեկվա նիստում, պետք է համեմատենք իր խոսքերը վերջին 4-5 տարիների գործերի հետ: Եվ կտեսնենք, որ դրանց մեջ բացարձակապես որեւէ կապ չկա: Հետեւաբար, սրա իմաստը դասական պոպուլիզմն է, որի արդյունքում փորձում է պատրանքներ ստեղծել, թե, իբր, հայռուսական հարաբերությունները գտնվում են զարգացման լավ հունի մեջ:

Իսկ եթե Ռուսաստանը ճիշտ գնահատի այս կապիտուլյանտին, կարծում եմ, պետք է իր վերաբերմունքը շատ արագ փոխի այս աճպարարի նկատմամբ»: Գագիկ Մինասյանը նշեց, որ բավականին լոյալ վերաբերմունք է դրսեւորվում այս իշխանության եւ դրա ղեկավարի նկատմամբ, որը քանդում է հայ-ռուսական դարերի հարաբերությունը, ինչը ոչ միայն մեզ համար է խնդիր, որը մենք տեսնում ենք, այլեւ իրենց համար է խնդիր: Այսինքն, ռուսները պետք է անդրադառնան այս ելույթին եւ տեսնեն, թե ում հետ գործ ունեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի