Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:22 11-11-2022

Պապոյանն աչքի է ընկնում ոչ միայն թվաբանության ֆենոմենալ գիտելիքներով ու սուտ խոսելու նկատմամբ բացառիկ վերաբերմունքով. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանոթացեք, Գևորգ Հարությունի Պապոյանն է

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հ1-ի եթերում 3 մլրդ 130 մլն դոլարը բաժանում է 2-ի ու ստանում 1 մլրդ 250 մլն: Նույն եթերում տնտեսագիտության թեկնածու Պապոյանը հայտարարում է, որ դոլարի համեմատ դրամի արժևորումը մեղմելու համար ԿԲ-ն պետք է դոլար ծախսի (այո, ոչինչ չեմ խառնում, հենց այդպես էլ ասել է):

Գևորգ Պապոյանը օրերս հայտարարեց, որ ՔՊ ընտրությունների վերահաշվարկի արդյունքներով վարչության անդամների քվեները 2-3 ձայնով են տարբերվել, երբ իրականում այդ թիվը հասնում էր 30-ի: Պապոյանն անգամ ասել էր, որ ըստ իրեն, Արսեն Թորոսյանի ձայները անգամ չեն էլ փոխվել, այնինչ փոխվել էր ուղիղ 20 քվեով:

Բայց Պապոյանը աչքի է ընկնում ոչ միայն թվաբանության ֆենոմենալ գիտելիքներով ու սուտ խոսելու նկատմամբ բացառիկ վերաբերմունքով:

ՔՊ վարչության նորաթուխ անդամ Պապոյանը 2005-2018 թվականներին եղել է ՀՀԿ անդամ: Բայց դա իրեն չի խանգարում հայտարարել, որ ազատ լրատվամիջոցներում երկար տարիներ աշխատած լրագրողները «սովոր չեն» ժողովրդավարական ավանդույթներին:

Ժողովրդավարության դասեր տվող Գևորգ Պապոյանը ժողովրդավարության մասին իր պատկերացումները կտրուկ փոխեց 2018 թվականի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:

Հետևողականության կողմնակից Գևորգ Պապոյանը հեղափոխությունից անմինջապես հետո լքեց ՀՀԿ-ն, սկսեց թրաշ պահել, Ֆեյսբուքյան էջից ջնջեց այն ամենը, ինչ գրել էր նախքան 2018 թվականի ապրիլի 25-ը և ապա մտավ ՔՊ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել