Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 11-11-2022

Ինձ մեղադրում են կառուցելու մեջ, ստացվում է՝ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է. Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ իրեն մեղադրում են կառուցելու մեջ: «Անընդհատ այդ «կառուցել» բառն է, ուրիշ բան չկա։ Այսինքն ստացվում է, որ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է։ Բա այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում պետության վերականգնումը, պետության զարգացումը։ Ո՞նց են պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը։ Ես ամբողջ կյանքս կառուցել եմ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, ճանապարհներ, գործարաններ, հյուրանոցներ։ Դրանք Հայաստանում են, ու այնտեղ աշխատում են մեր հայրենակիցները, գուցե նաև՝ այդ հոդվածագիրների, ակտիվիստների, նրանց պատվիրատուների հարազատները», – նշեց Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին եւ ընդգծել, որ Ծառուկյանների ընտանիքը կառուցել և կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ «Ես միշտ պատրաստ եմ լսել առաջարկներ, թե որտեղ ինչը կարելի է այլ կերպ անել, լավացնել, ինչպես եղավ Հիսուս Քրիստոսի արձանի դեպքում։ Միշտ հարգանքով եմ վերաբերվում նման նախաձեռնություններին. եթե այսօր լինեին այնպիսի առաջարկներ, որ կառուցվելիքը, մեր աշխատանքը ավելի լավը կդարձնեին բոլորի համար, ես սիրով կլսեի ու կընդունեի։ Իսկ այսպես տպավորություն է, թե նպատակն ուղղակի խանգարելն է», – նշեց նա։

Ամբողջական հարցազրույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել