copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:05 11-11-2022

Արման Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության նպատակներն ու դրդապատճառները

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով նոյեմբերի 9-10-ը գտնվում է Վիլնյուսում` մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։

Ինչպես տեղեկանում ենք Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից, մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին եւ համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։