copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:03 10-11-2022

Ոչ պետական բուհերը կգործեն մրցակցային հավասար պայմաններում. Կարեն Թռչունյան

Եվրասիա միջազգային համալսարանում բացվել է «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ, փորձագետներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ զարգացած հասարակության ձևավորումը սկսվում է կրթությունից. «Բարձրագույն կրթության ոլորտում մեր թիրախները շատ հավակնոտ են: Այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաստատման փուլում է գտնվում «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի ընդունումից հետո հաստատվելու է գործողությունների պլանը, որը, բնականաբար, ընդունվելու է մասնակցային քննարկումների արդյունքում: Այդ հեռանկարային փաստաթղթերում շեշտված է նաև ոչ պետական բուհերի զարգացումը։ Մենք ուզում ենք, որ լինեն խոշորացված մասնավոր բուհեր, որոնք կգործեն մրցակցային հավասար պայմաններում և կառաջնորդվեն զարգացման նույն չափանիշներով»,- ասել է փոխնախարարը։

Նա ողջունելի է համարել, որ Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ծրագրեր, որոնք կարող են դրական օրինակ համարվել բազմաթիվ այլ ոչ պետական բուհերի համար:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի բացումը համագործակցության առումով նշանակալի քայլ է. «Ամբիոնի ստեղծումը միավորում է մի քանի նպատակներ. մենք ցանկանում ենք ունենալ սերտ համագործակցություն, որպեսզի կարողանանք ապահովել առաջընթաց արդարադատության ոլորտի բարեփոխումներում և միասին կարողանանք զարգացնել այս ոլորտները»:

Եվրասիա միջազգային համալսարանի նորաբաց ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստիանկինան նշել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն Եվրասիա միջազգային համալսարանում գործող ուսումնական ծրագրերին, մասնավորապես՝ «Իրավունք և կայուն զարգացում» մագիստրոսական ծրագրին: Նշված կրթական ծրագրերում չընդգրկված մասնակիցներին կտրվեն վկայագրեր, եթե նրանք անցնեն առաջարկվող դասընթացները:

Ամբիոնի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ երեք տարի տևողությամբ դասընթացները մեկնարկելու են հաջորդ կիսամյակից:
«Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի առաջնային խնդիրն է ծառայել որպես ԵՄ իրավունքի վերաբերյալ գիտելիքների ապահովման հարթակ՝ ԵՄ սահմաններից դուրս: Ամբիոնը նպատակ ունի իրականացնել եվրոպական իրավունքի խորացված ուսուցում նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքի ներուժը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը