copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:41 10-11-2022

Առկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետական բյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գևորգ Պապոյան


2023 թ. բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 652 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 288 միլիարդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023 թ.՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: 548 միլիարդ դրամ են կազմում կապիտալ ծախսերը. 2023 թ. 1.5 տոկոսային կետով կգերազանցվի ընթացիկ տարվա ցուցանիշը:

Պաշտպանության բնագավառի ծախսը 35 տոկոսով ավելի է 2022 թ. համեմատ, սոցիալական ոլորտը՝ 10 տոկոսով, կրթության բնագավառը՝ 12 տոկոսով, առողջապահությունը՝ 4 տոկոսով, որը ՀՆԱ-ի 1.6 տոկոսն է:

2023 թ. համար որպես հիմնական նպատակադրում սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը:

2022 թ. կամփոփվի 11-12 տոկոս տնտեսական աճով: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2023 թ. համար կանխատեսվել է 23.5 տոկոս, 2022 թ. համար՝ 23.2 տոկոս: Ընթացիկ տարվա ինն ամիսներին արձանագրվել է 14 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:
Վերջին մակրոտնտեսական զարգացումները եւ դրամի արժեւորումը նպաստել են, որ 2022 թ. արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի հարաբերակցության զգալի բարելավում:

2021 թ. տվյալներով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,2 տոկոս. ընթացիկ տարվա արդյունքներով կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով Կառավարության պարտքն ավելի կառավարելի ու անվտանգ միջակայքում կայունացնելու կարեւորությունը՝ նախատեսվում է գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023 թ. նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին Կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում: Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2023 թ. պարտքի տեսակարար կշիռը կնվազի:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով գնաճին, նշել է, որ միջազգային համադրելի տվյալներով Վրաստանում ներկա դրությամբ այն կազմում է 10.6 տոկոս, եվրագոտու երկրներում՝ 10.7, Ղազախստանում՝ 18.8, սեպտեմբերի տվյալներով ՌԴ-ում 13.7 տոկոս է, Բելառուսում՝ 17.4, Մոլդովայում՝ 34, ԱՄՆ-ում՝ 8.2:

Հայաստանում 9.5 տոկոս է կազմում, ինչը, ըստ ԿԲ նախագահի, բարձր է: Մարտին Գալստյանը փաստել է, որ իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսված թիրախին՝ 4 տոկոս գնաճին, Կենտրոնական դրամատունը կհասնի եկող տարվա 3-րդ եռամսյակում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ 2023 թ. բյուջեն արձագանքում է բոլոր մարտահրավերներին: Նա կարեւորել է պաշտպանական ծախսերի 47 տոկոս ավելացումը: Նշվել է, որ այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ ավելացել են կենսաթոշակները: 2023 թ. միջին կենսաթոշակը կկազմի շուրջ 50 հազար դրամ, բազային աշխատավարձը՝ 83 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 75 հազար դրամ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կարեւոր արձանագրում է բյուջետային աշխատողների աշխատավարձի 25 տոկոսով բարձրացումը:

«Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը կարեւոր քայլ է տնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է Գեւորգ Պապոյանը:
Շեշտվել է նաեւ կապիտալ ծախսերի ավելացումը, որը հիմնականում ուղղված է մարզերի զարգացմանը:
Հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել նաեւ կրթության ոլորտի բարեփոխումները. հատկապես ընդգծվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ արդեն Կառավարություն են ուղարկվել 2023 թ. պետական բյուջեի վերաբերյալ առաջարկներ: Ըստ նրա՝ բոլոր նախադրյալները կան 2023 թ. նպատակադրված խնդիրների լուծման ուղղությամբ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի արտահերթ նիստում ամփոփել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը