copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:50 04-11-2022

Եվս մեկ ընթացք կաշխատենք հարազատների հետ, որից հետո կկազմակերպվեն դիերի հողարկավորությունները. Ավանեսյան


Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ զինծառայողների մարմիններից 5-ի պարագայում ունենք արդեն հաստատված փորձաքննության արդյունքները, մյուսներինն էլ ընթացքի մեջ է, երբ ամբողջական ավարտենք, ես լրացուցիչ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմից հետո եւս կային մարմիններ, որոնց հետ կապված փորձաքննություններ էին իրականացվել, Ավանեսյանն ասաց. «Այդ պրոցեսն ամբողջովին ավարտված է: Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների կողմից չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուբ թեմա է եւ որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»:

Նա նաեւ նկատեց, որ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հողարկավորելու հետ» «Մենք եւս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորություններն իրականացնելու: Մենք պետք է հաշվի առնենք թե հոգեւոր, թե սանիտարահիգիենիկ, եւ թե բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,- ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում