Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:15 04-11-2022

2023 թվականից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան բոլոր մայրերը

2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գծով ծախսերը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը նախատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով», - նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից: Արդյունքում՝ շահառուների թիվը կավելանա ի հաշիվ չաշխատող քաղաքաբնակ, ինչպես նաև վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերին:

«Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվողի դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվողի համար սահմանված գումարի 80 տոկոսը չգերազանցող չափով», - մանրամասնեց նախարարը:

Գյուղաբնակ ու միաժամանակ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ կվճարվի նշված երկու գումարների հանրագումարի չափով:

«Նպաստի չափը 2023 թվականի հունվարից կսահմանվի 37 հազար 500 դրամ՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվողների համար, իսկ մյուս դեպքում՝ 31 հազար 600 դրամ», - ասաց Մկրտչյանը:

Գյուղական բնակավայրում աշխատող ու խնամքի արձակուդում գտնվող ծնողը կստանա 69 հազար 100 դրամ, իսկ մինչ 2023 թվականին ծնվածների մասով՝ 63 հազար 200 դրամ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան