copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:50 02-11-2022

Ռուս զինվորականները Աբխազիայի ուղղությամբ Վրաստանի քաղաքացու են ձերբակալել

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռուս զինվորականները Աբխազիայի ուղղությամբ Վրաստանի քաղաքացու են ձերբակալել։ Ինչպես փոխանցում «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, ռուսական կողմը Վրաստանի քաղաքացուն ապօրինի կերպով է ձերբակալել։

Նշվում է, որ դեպքի առնչությամբ տեղեկացվել են Ժնևի բանակցությունների ԵՄ դիտորդները և համանախագահները։ Նախօրեին հաղորդվել էր, որ ռուս զինվորականները այլ ուղղությամբ ևս Վրաստանի քաղաքացիների են ձերբակալել։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ Գորիի շրջանի Մեջվրիսխևի գյուղի մոտ անօրինական կերպով ձերբակալվել են տեղի երեք բնակիչներ։ Պետական ​​անվտանգության ծառայությունը պնդում է, որ Վրաստանի իշխանություններն օգտագործում են իրենց ձեռքի տակ գտնվող բոլոր մեխանիզմները՝ ձերբակալվածներին հնարավորինս արագ ազատ արձակելու համար։

«Ապօրինի կալանքի պրակտիկան սահմանափակում է ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը, տեղում էապես վատթարանում է անվտանգության իրավիճակը և սպառնում է կայունությանը տարածաշրջանում»,- նշվում է Պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Վրացական կողմը Ժնևի բանակցություններում բազմիցս բարձրացրել է այս հարցը և նախազգուշացրել նման գործողությունների մասին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի