copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:42 01-11-2022

Էրդողանը Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսային բանակցություններ կվարի. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրանայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ խնդիրները պետք է հաղթահարեն, որպեսզի հացահատիկի բեռնափոխադրումները շարունակվեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է վերացնի հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հարցում իր սահմանած արգելքը։

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Անկարան ՄԱԿ-ի հետ միասին հետևում է գործընթացին։ Նա շեշտել է առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

«Մենք ՄԱԿ-ի հետ միասին հետևում ենք գործընթացին։ Մեր նախագահը բանակցություններ կվարի Ուկարինայի առաջնորդ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի այս հարցում ջանքեր գործադրել։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ ռուսական կողմը Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին Ստամբուլում Թուրքիայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել, որի շրջանակներում ուկրաինական հացահատիկային արտադրանքները և պարարտանյութերը Սև ծովի տարածքով տեղափոխվում էր Թուրքիա, իսկ այտնեղից՝ համաշխարհային շուկաներ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում