copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:21 28-10-2022

Ճամբարակում բախվել են Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2115-ը, կան վիրավորներ․ shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վրեժ Շուշանյանի վարած ՎԱԶ 2115 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արևիկ Հովհաննիսյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը, նրա ուղևոր՝ 35-ամյա Մելինե Երիցյանն ու Վ. Շուշանյանի ուղևոր՝ Ճամբարակի բնակիչ, 41-ամյա Ռուբիկ Մուսայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մելքումյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բոշյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Շուշանյանն աշխատում է Ճամբարակի համայնքապետարանում՝ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը