copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:08 27-10-2022

Թուրքիան դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խստորեն դատապարտել է նախօրեին Իրանի Շիրազ քաղաքի տաճարներից մեկում իրականացված ահաբեկչական հարձակումը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Չավուշօղլուն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Չավուշօղլուն իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Մենք խստորեն դատապարտում ենք նողկալի և դավաճանական ահաբեկչությունը, որի թիրախը եղել է Իրանի Շիրազ քաղաքում շիաների սրբավայրը»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածներին Աստծո ողորմությունն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերագ սրբավայրում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով վերջին տվյալներով 15 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել