Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:38 26-10-2022

Դատախազությունն ուսումնասիրում է Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում 2 մլն 50 հազար դոլար արժողությամբ առանձնատուն ձեռք բերելու փաստը

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ձեռք բերած առանձնատան փաստով։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազաի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանն իր ֆեյսբության էջում հրապարակել էր փաստաթուղթ, որը հաստատում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այս տարի մայիս ամսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2 մլն 50 հազար դոլարով։

«Վիգեն Սարգսյանն ու նրա կինը Լուսինե Գալաջյանը միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը։ Այլ մանրամասներ այստեղ չեմ ներկայացնի, թե որքան, ում միջոցով և ինչպես է Վիգեն Սարգսյանը բավական պատկառելի գումար Հայաստանից դուրս բերել ԱՄՆ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել