copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:29 26-10-2022

ՔՊ նոր պատգամավորը՝ բիզնեսմեն, որ ակտիվ քաղաքականությամբ է զբաղվել 2018-ից


ՀՀ Ազգային ժողովում երեկ երդմամբ իր պարտականությունները ստանձնեց Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը՝ նա կպաշտոնավարի ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պատգամավորական լիազորությունները վայր դրած և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունը դադարեցրած Վահագն Ալեքսանյանի փոխարեն։

ԱԺ-ում երդմամբ պարտականությունները ստանձնելուց հետո՝ Առուշանյանը դիմեց գյումրեցիներին. «Վստահեցնում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել, փոխել եմ աշխատանքիս վայրը, նպատակս մնացել է նույնը: Ես և իմ գործընկերները Գյումրիում առավելապես ամեն ինչ անելու ենք մեր կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»:

Ըստ Գյումրիի քաղաքապետարանի կայքի՝ Դավիթ Առուշանյանը զբոսաշրջային բիզնես է ունեցել ավելի քան տասը տարի, իսկ ակտիվ քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2018 - ից՝ անդամագրվելով ՔՊ-ին և ԱԺ ընտրություններում առաջադրվելով պատգամավորի թեկնածու Գյումրիից։

Դավիթ Առուշանյանի կենսագրությունն՝ ըստ պաշտոնական կայքի․
Ծնվել է 1981 թվականին՝ Լենինականում:
1989-1995թթ.-ին սովորել է Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում:
1995-1998թթ. սովորել և ավարտել է Գյումրու Պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանը:
1998-2003թթ. սովորել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետում՝ երկրաբնապահպանություն բաժինում:
2004-2006թթ.-ին աշխատել է «Անի տուր» տուրիստական գործակալությունում՝ որպես փոխտնօրեն:
2006-2021թթ.-ին նույն գործակալությունում՝ որպես տնօրեն:
2006 թվականին ստանձնելով ընտանեկան բիզնեսի և Հայաստանի առաջատար զբոսաշրջային ընկերություններից մեկի կառավարումը՝ մեծ պատասխանատվությամբ զբաղվել է առաջխաղացման և միջազգային ճանաչման ձեռքբերմանը:
«Անի տուրը» իր կառավարման տարիներին պարգևատրվել է կառավարության կողմից ոսկե մեդալով՝ ներգնա տուրիզմում մեծ ավանդ ունենալու համար: Մասնագիտական գործունեության ընթացքում աջակցել և անձամբ կազմակերպել է մի շարք գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի նկարահանմանը Արևմտյան Հայաստանում՝ հարյուրավոր ուխտագնացություններ պատմական հայրենիք։ Կազմակերպել է բազմաթիվ ճանաչողական այցեր Գյումրի՝ թե՛ Հայաստանի, թե՛ արտասահմանյան զբոսաշրջային օպերատորների։
Գործունեության ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների։ Փորձի փոխանակման շրջանակներում եղել է մի շարք եվրոպական և այյ երկրներում, ստեղծել գործարար կապեր ոլորտի առաջատարների հետ:
Նաև տուրիզմի ֆեդերացիայի անդամ է․ մասնակցություն է ունեցել մի շարք նախագծերի և օրենքների մշակմանը: Համաճարակի ժամանակ իր մասնակցությունն է ունեցել ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի հետ կառավարության աջակցության տուրիզմի ոլորտում ծրագրեր կազմելուն:

2018֊թ.ից զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ։ ԱԺ ընտրություններում Գյումրիում «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու,

2021թ.-ին ԱԺ ընտրություններին ՔՊ֊ ընտրացուցակով եղել պատգամավորի թեկնածու։ ՔՊ անդամ է 2018-թ.ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից առաջադրվել է Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել