Ներքին 3 տարի առաջ - 13:10 26-10-2022

Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ․ Շարմազանով

Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծել է, որ դեռեւս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։

«Սա ի՞նչ է, միջանցք չէ՞։ Անունն ինչ ուզում եք դրեք, բայց այն միջանցք է, քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։ Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել, որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։ Շատ էլ ճիշտ է ասել: Սա էլ փաստը։ Կարդացե՛ք, կապիտուլյանտնե՛ր»:, - նշել է նա՝ մեջբերում անելով։

«Разблокируются все экономические и транспортные связи в регионе.
Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.
По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана.
09.11.2020»․

Շարմազանովը նաև ավելացրել է․«Հայաստանի անունից ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա էլ եկել, ինքնիշխանությունից են խոսում, նատօաթուրքական օրակարգի կամակատարներ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի