copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:58 25-10-2022

Հայաստանը չգիտի, թե Սփյուռքը ինչ ներուժ ունի․ Զարեհ Սինանյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսել է հոկտեմբերի 28-31-ը տեղի ունենալիք Հայերի համաշխարհային գագաթնաժողովի մասին։

Հարցին, թե առաջ Հայաստան-Սփյուռք էր կոչվում, իսկ հիմա Հայերի համաշխարհային գագաթնաժողով, Սինանյանն ասաց, որ փորձ է արվել տրամաբանական և վիզուալ տարբերություն դնել նախկինի և ներկայի միջև։ Բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցել են այդ ժողովներին, ասել են, որ դրանք անիմաստ են, «ուտել-խմելու առիթ էին», իսկ նման հավաքները պետք է շոշափելի արդյունքներ ապահովեն։

Հարցազրուցավարի այն պնդմանը, թե նման ժողովները կիրառական նշանակություն երբեք չեն ունեցել, Սինանյանը համոզմունք հայտնեց, որ հիմա պետք է այդ իրականությունը փոխենք։

Խոսելով գագաթնաժողովի մեխանիզմի մասին, որ դա չլինի «եկանք, խոսեցինք, գնացինք տուն», կա՞ն մեխանիզմներ, որ կանոնակարգելու են սա, Սինանյանն ասաց, որ ամեն ինչ արխիվացվելու է, պահպանվելու է։

Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարության հետաձգման մասին Սինանյանը ընդգծեց․ «Մենք այն հետաձգել ենք այն տրամաբանությամբ, որ գագաթնաժողով է լինելու, և գագաթնաժողովի արդյունքները ներառվելու են այդ ռազմավարության մեջ, սրան և վարչապետն է հավանություն տվել, և բոլոր աշխատակիցները»։

Իսկ հարցին, թե ռազմավարությունը կարելի է հետաձգել, իսկ Հայաստանին սպառնացող կարիքներն ու վտանգները չեն հետաձգվում, հետևաբար, հաշվի առնելով այն ներուժը, որ կա և այն կարիքները, որ մենք ունենք, ճիշտ չէր լինի, որ մենք մշակեինք գործնական առաջարկներ․ «Խնդիրը նրանում է, որ նման մոտեցման իրագործումը կախված է այն փաստից, որ մենք իրապես գիտենք, Սփյուռքն էլ տեսնում է այն կարիքները, որ ունի Հայաստանը, իսկ մենք շատ քիչ բան գիտենք, մենք չգիտենք, թե Սփյուռքը ինչ ներուժ ունի, և այդ ներուժը իրականում ոնց է ռեալիզացվելու, հստակ պատկերացում չկա, մինչև մեծ իմաստով մենք խոսակցություն չունենանք, թե ուր ենք շարժվում, թե ինչպես ենք դա ներառում մեր խնդիրների լուծման մեջ, դա մեծ իմաստով անհայտ է։ Առաջարկ անելուց առաջ պետք է հստակ իմանանք դրանք համապատասխանում են այդ մարդկանց, իրենց կարողություններին, մոտեցումներին, այդ առաջարկները համահո՞ւնչ են այսօրվա սփյուռքյան իրենց պատկերացումներին»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում