copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:56 25-10-2022

Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը հակահայկական քայլ է․ «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է Բաքվի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությունը: Պատահական չէ, որ այս իշխանությունների թիրախում են հայտնվում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունեության առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մոտեցումներ:

Փաշինյանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախավորելու հերթական օրինակը Լազարյան ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան:

Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը:

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարվող քաղաքականության պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները միայն աճում են»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի