copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:55 25-10-2022

Գերմանիայի նախագահը հավաստիացրել է Ուկրաինային համակողմանի աջակցության մասին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հավաստիացրել է Ուկրաինային, որ Գերմանիան այսուհետ եւս կաջակցի նրան։ «Իմ ուղերձն ուկրաինացիներին հետեւյալն է. մենք ոչ միայն ձեր կողմից ենք, այլեւ այսուհետ եւս օգնություն կցուցաբերենք Ուկրաինային՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական»,- ասել է Գերմանիայի նախագահը երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ի առավոտյան Կիեւ ժամանելուն պես, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

Շթայնմայերը միաժամանակ նշել է, որ իր ուղերձը գերմանացիների համար հնչում է այսպես. «Եկեք չմոռանանք, թե ինչ է նշանակում մարդկանց համար այս պատերազմն այստեղ՝ Ուկրաինայում, որքան տառապանք ու ավերածություններ է բերում այն։ Մարդիկ Ուկրաինայում մեր կարիքն ունեն»։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ իր համար կարեւոր է «ուկրաինացիներին համերաշխության նշան ուղարկել հենց հիմա, անօդաչուների, թեւավոր եւ այլ հրթիռների օգտագործմամբ օդային հարձակումների այս փուլում»։

«Ես տեսնում եմ, թե որքան շատ գերմանացիներ են հիացմունքով նայում մարդկանց Ուկրաինայում։ Նրանց քաջությանը, անսասանությանը, որոնք նրանք ցուցաբերում են ոչ միայն ճակատում, այլեւ հրետակոծվող քաղաքներում ու գյուղական շրջաններում»,- նշել է Շթայնմայերը։

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, որի այցի մասին չի ազդարարվել, Կիեւ է ժամանել գնացքով։ Օրվա ընթացքում նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նաեւ կայցելի ռուսական ավիահարվածներից հատկապես տուժած շրջաններ։ Շթայնմայերն առաջին անգամ է այցելում Ուկրաինա փետրվարի 24-ին պատերազմն սկսվելուց հետո։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում