copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:37 21-10-2022

Էրդողանը կրկին հույս է հայտնել, որ Պուտին-Զելենսկի հանդիպում տեղի կունենա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի նախագահի հետ զրույցից հասկացել է, որ նա ցանկանում է հաղթահարել առկա ճգնաժամը և որ նրա կողմից խոչընդոտներ չկան:

«Երեկ (չորեքշաբթի) Զելենսկու հետ (հեռախոսային) բանակցությունների ընթացքում զգացի, որ նա նույնպես նման խոչընդոտներ չունի, և որ նա նույնպես կողմ է այս խնդրի հաղթահարմանը։ Մենք հույսը չենք կորցնում։

Հուսով ենք, որ, երկու առաջնորդներին միավորելով, կշարունակենք խաղաղության ճանապարհը», - ասել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի