copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:39 21-10-2022

Եվրոպայում Էներգետիկ ճգնաժամը գնալով կարող է խորանալ․ մասնագետ

Եվրոպայում առկա էներգետիկ ճգնաժամը պայմանավորված է ո՛չ միայն գազի, այլև ածուխի ու նավթի գների բարձրացմամբ։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց էներեգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։ Իր խոսքով՝ այդ թանկացումներն իրենց հերթին նպաստել են նաև էլեկտրաէներգիայի գնի աննախադեպ բարձրացմանը։

«Սա ազդում է ո՛չ միայն բնակարանակենցաղային առումով, այլև բացասական ազդեցություն են ունենում աշխատատեղերի վրա։ Եվրոպայում մեծ թվով գործարաններ են սկսել փակվել, որտեղ էներգետիկայի գինը շատ կարևոր է։ Այսինքն, քիմիական արդյունաբերության, մետաղաձուլակա գործարաններ են փակվում։

Այսինքն, այդ առումով ևս վիճակն այնտեղ շատ ծանր է»,- ասաց փորձագետը։

Մասնագետը հիշեցրեց, որ իտալական մի հետազոտության արդյունքներով, այդ երկրի բնակչության գրեթե 10 %-ը, մոտավորապես 4 մլն-ից ավելի մարդ ի վիճակի չէ վճարել իրենց էլեկտրաէներգիայի համար։

«Ձմեռվա մոտենալով արդեն այդ թվերն ավելի են շատանալու։ Այդ դեպքում հնարավոր է, որ արդեն 20-30 %-ը դադարի էլեկտրաէներգիայի և մյուս պայմանների ապահեվման համար»,-ասաց մասնագետը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել