Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:50 20-10-2022

Դեսպան Եդիգարյանը հաջողված է համարում ՀՀ նախագահի այցը Բուլղարիա

Բուլղարիայում հայկական համայնքը շատ ակտիվ է, ներգրավված է գրեթե բոլոր ոլորտներում. թե տեղի հայերին, թե Հայաստանի հայերին բուլղարացիները սիրում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մեր գնահատմամբ՝ այսօր Բուլղարիայում բնակվում է մոտ 30 հազար հայ: Պայմանականորեն համայնքը կարելի է բաժանել երկու կատեգորիայի, առաջինը հին համայնքն է, որը ստեղծվել է 1922 թվականին: Այս տարի նշեցինք նրանց՝ Բուլղարիա գալու 100-ամյակը: Եվ երկրորդ ալիքը եկել է 1990-ականների սկզբին: Համայնքը շատ լավ ինտեգրված է բուլղարական հասարակությունում, ներկայացված է բոլոր ոլորտներում ՝ բիզնեսում, մտավոր կյանքում, մշակույթում: Համայնքը շատ ակտիվ է, և շատ է գնահատվում Բուլղարիայի կողմից: Ես կարող եմ պատասխանատու կերպով ասել, որ հայերը սիրված են բուլղարացիների կողմից»,-ասել է դեսպանը:

Բուլղարիայում գործում են նաև հայկական դպրոցներ, եկեղեցիներ: Ըստ դեսպանի՝ հայ համայնքի լավ ինտեգրումը նաև ուրծացման առումով որոշակի ռիսկեր է պարունակում: Դա թույլ չտալու համար ամեն ինչ արվում է նաև համայնքի մշակութային «էլիտայի» կողմից: Եդիգարյանի վստահեցմամբ՝ դեսպանությունն էլ աշխատում է ամեն կերպ համայնքին սատարել մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելով, որպեսզի հայապահպանությունը բարձր մակարդակի վրա պահի:
Խոսելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիա կատարած այցից՝ դեսպանն ընդգծեց, որ վերջին 14 տարվա ընթացքում սա առաջին պետական այցն է:

«Այցը կարևորագույն նշանակություն ունի: Իմ կարծիքով այն հաջողված է ոչ միայն արարողակարգային իմաստով, այլ նաև կոնկրետ պայմանավորվածություններով: Գործարարության բնագավառում կան պայմանավորվածություններ, որոնք պետք է իրականացվեն»,-նշել է դեսպանը:

Կապեր են հաստատվել տեղի թե բուլղարացի, թե հայ գործարարների միջև: Դեսպանը վստահություն է հայտնել, որ արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն:

Խոսելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Բուլղարիայի արձագանքից՝ Եդիգարյանը հիշեցրել է, որ բուլղարացի ժողովուրդը մեծ համակրանքով է վերաբերում թե տեղի, թե Հայաստանի հայերին, սակայն երկրի կառավարությունը փորձում է պահել բալանսավորված դիրքորոշում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան