copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:20 20-10-2022

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների 201 մարմին է նույնականացվել. նախարար

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է: 201 մարմին նույնականացվել է: Այս մասին հոկտեմբերի 20-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ից հետո չնույնականացված մարմիններ չկան:

«44 օրյա պատերազմից հետո մենք չնույնականացված դիերի հետ կապված երկու փորձաքննություն ենք իրականացրել նաև Հոլանդիայում: Այդ փորձաքննությունների պատասխաններն արդեն իսկ ստացել ենք , բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, այնտեղ էլ hնարավոր չի եղել նույնականացնել: Մեր կողմից փորձաքննության ենթարկված մարմիններից 60-ից ավելին տարվել են արտերկիր, որոնք այնտեղ ևս նույնականացվել են»,-ասաց նա, հավելելով, որ կան նույնականացված դիեր, որոնք չեն հուղարկավորվել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը