Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:38 20-10-2022

Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը

ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստին մասնակցել են միջկառավարական խորհրդի պատվիրակությունների անդամներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նիստի բացումը կատարել է խորհրդի նախագահ, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը և ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։

Նիստի ընթացքում քննարկվել են․
ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում առաջին փուլում (2016-2020 թթ.) իրականացված միջոցառումների արդյունքները (նախանշված միջոցառումներն իրականացվել են 95%-ով), ինչպես նաև երկրորդ փուլի (2022-2025 թթ.) գործողությունների իրականացման պլանը,

Քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում անտառային տնտեսության զարգացմանը, անտառային հրդեհների կանխարգելմանն ու մարմանը, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, փայտանյութի ապօրինի շրջանառության կանխարգելմանը, անտառային համակարգի աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր,

ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստի ավարտին խորհրդի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ստորագրել է նիստի ընթացքում խորհրդի կողմից կայացված որոշումները։ Որոշվել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 22-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում՝ նույն հանրապետության ներկայացուցչի նախագահությամբ։

Նշենք նաև, որ Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությունը այցելել է շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում գործող ջերմոցային համալիր, որտեղ աճեցվում է փակ արմատային համակարգով տնկանյութ:

Պատվիրակության անդամներն անտառտնտեսությունում ականատես են եղել նաև նոր ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներին, ապա ներկայացրել են այդօրինակ աշխատանքների կատարման իրենց ունեցած փորձը:






Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել