copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:01 20-10-2022

Բուհերի նախագծի միավորման հեղինակը Ժաննա Ալեքսանյանն է. շահերի բախում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվել, որով նախատեսվում է միավորել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ:

Վերամիավորումից հետո այն կկոչվի Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ:
Սակայն ուշագրավն այն է, որ օրեր շարունակ հազարավոր ուսանողների դասադուլի պատճառ հանդիսացող այս նախագծին առարկայական որեւէ գնահատական եւ բացատրություն մինչ օրս Կառավարությունից չեն տվել, միայն օրերս է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել է եւ ասել, թե զարմացած է Բրյուսովի ռեկտորի այն հայտարարությունից, որ իր համար եղել է անակնկալ բուհերի միավորման հարցը, եւ պայքարը համարել է մի երկու ռեկտորի հաստիքի կրճատման հարց ընդամենը:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ պետք է գոնե այս երեք բուհերի հենքի վրա ստեղծվեր նոր բուհ՝ լուրջ ռազմավարությամբ, մրցունակ կրթական ծրագրով, այլ ոչ թե այս բոլոր համալսարանները միանային, ուսանողների պնդմամբ, «վնասով աշխատող» Մանկավարժական համալսարանին, քանի որ փոխնախարարի մտերմուհին է ռեկտորը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս նախագծի փաստացի հեղինակը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է, որը միաժամանակ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ինչի իրավունքը չունի: Շահերի ակնհայտ բախում է:

Բանն այն է, որ Ժաննա Անդրեասյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, պարտավորվածություն ունի Մանկավարժական համալսարանի զարգացումն ապահովել: Որպես փոխնախարար՝ նա պարտավոր է հայաստանյան բոլոր բուհերի զարգացման համար հավասար հնարավորություններ ստեղծել, հետեւաբար գործ ունենք ակնհայտ շահերի բախման օրինակի հետ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը Ժաննա Անդրեասյանի մտերիմն է, եւ այս միավորման արդյունքում փոխնախարարն այնպես է նախատեսել, որ նոր ռեկտորի ընտրություն չլինի, այսինքն՝ Ժաննա Անդրեասյանի մտերմուհին կդառնա նոր միավորված համալսարանի ռեկտոր»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին