copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:20 17-10-2022

Հայտնի փաստաբան է ձերբակալվել, իսկ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու համար կդիմեն ԲԴԽ

«Հրապարակը» քիչ առաջ գրել է, որ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին դատավորի անձեռնմելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու համար։

Կայքի տեղեկություններով՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում են ուզում սկսել ենթադրյալ կաշառք ստանալու դեպքով։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ դատավորի դեմ քրեական հետապնդում սկսելու պատճառը ակնհայտ անհիմն դատական ակտ կայացնելն է եղել։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել է հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս դատավոր Ալեքսանյանի հետ լավ հարաբերություններ ունի, ավելի վաղ փաստաբանների շրջանում լայնորեն քննարկվում էին նրանց ֆեյսբուքյան մեկնաբանությունները։

Oragir.News –ի հետ զրույցում փստաբան Գայանե Պապոյանն ասաց, որ այս պահին ներգրավվում է որպես Էրիկ Ալեքսանյանի փաստաբան։ «Այս պահին միայն կարող եմ ասել, որ օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել որևէ հանցավոր արարք, որին առնչություն ունենա Էրիկ Ալեքսանյանը։ Սա կապված է բացառապես նրա քաղաքական հայացքների հետ և այն գործերի որոնցով ինքը պաշտպանություն է իրականացրել, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործով։

Այս ամենը իշխանության պատասխանն է Ալեքանյանին այն բանի համար, որ նա մշտապես հանդես է եկել այս իշխանության հասցեին սուր քննադատական արտահայտություններով, քաղաքական գործերով նախկին իշխանությունների պաշտպանությունն է իրականացրել։ Սա զուտ քաղաքական հետապնդում է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից