Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:18 15-10-2022

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացրել` տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. կար փլուզման վտանգ:

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան կառուցվել է 2007 թվականին: Այն մեկ անգամ վերանորոգվել է, սակայն այս պահին այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

«Ամբողջովին փոխելու ենք ճանապարհային սպասարկման ոլորտը և արդեն փոսալցման տրամաբանությունից դուրս ենք գալու, անցնելու միջին նորոգման աշխատանքներին»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Էստակադայում շինաշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի 5-ին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին