copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 15-10-2022

Ջերմուկի հարցը մարզխորհրդի նիստին քննարկվում է առանց համայնքապետի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ մարզխորհրդի նիստ է անցկացել, որի ընթացքում քննարկել են սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով «մարզում ստեղծված իրադրության եւ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ» հարցը, որը ներկայացրել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: Բանն այն է, որ մարզխորհուրդն առաջին հերթին կազմված է հենց համայնքի վարչական ղեկավարներից, Վայոց Ձորի մարզն էլ խոշորացումից հետո ունի ընդամենը 5 համայնք՝ Արենի, Ջերմուկ, Վայք, Եղեգիս, Եղեգնաձոր, ըստ այդմ էլ՝ 5 ղեկավար։ Սեպտեմբերի 13-14-ին սկսված ադրբեջանական սադրանքներից ամենաշատ տուժած համայնքը Ջերմուկն է, սակայն խորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվել է տուժած համայնքների հարցը, ներկա չի եղել Ջերմուկի համայնքապետը։

Մեզ ասացին, որ նա շատ հազվադեպ է մարզխորհրդի նիստերին մասնակցում, այս անգամ էլ նրա փոխարեն նիստին մասնակցել է փոխհամայնքապետ Աշոտ Խաչատրյանը։ Խաչատրյանին հարցրինք, թե ինչու համայնքապետ Վահագն Արսենյանը չի մասնակցել մարզխորհրդի նիստին։ Պատճառաբանեց, թե արձակուրդում է։ Իսկ ընդհանրապես մասնակցո՞ւմ է, Խաչատրյանն արձագանքեց․ «Չգիտեմ, ինձ այդ հարցով մի դիմեք»։ Հետաքրքիր մեկ հանգամանք․ համայնքապետի՝ արձակուրդ մեկնելու վերաբերյալ հրաման չկա համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Վահագն Արսենյանը համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, եւ դեռ 11 ամիսը չի լրացել, հետեւաբար, նա չէր կարող արձակուրդ գնալ, բայց եթե նույնիսկ իր հաշվին է գնացել, ապա պետք է հրամանը հրապարակվեր պաշտոնական կայքում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին