copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:56 14-10-2022

Այսինքն՝ այդ երկու ռեկտորներն էին խանգարում, որ կրթության որակը բարելավվեր․ Դավիթ Խիթարյան

«Կապը տարբեր տեսանկյունից կարելի է նաև, որովհետև այդ տարբերակով բոլոր բուհերն էլ կապ ունեն, որովհետև բարձրագույն կրթություն են տալիս։ Եթե մենք դիտարկում ենք, որ մարզիչները մանկավարժներ են, ուրեմն երկար տարիներ մեր մարզիչները չեն օգտվել այն արտոնություններից, որոնցից օգտվել են մանկավարժները։ Նրանք չեն դիտարկվել որպես մանկավարժներ։ Բացի այդ՝ մենք որպես ինստիտուտ ներկայացնում ենք կոնկրետ ոլորտ։ Մենք ոլորտային բուհ ենք։ Այդպիսի բուհեր շատ քիչ կան, օրինակ՝ Կոնսերվատորիան, Գեղարվեստի ակադեմիան, սրանք ոլորտային բուհեր են և համալսարանական ընդհանուր կրթության հետ շատ քիչ աղերս ունեն»։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ պատասխանելով, թե ընդունո՞ւմ է բուհերի միջև ակնհայտ կապը, թե երեք բուհերում էլ մանկավարժություն են ուսուցանում։

Ռեկտորը նշեց․ «Միգուցե ճիշտ էր սկսել այն մասնագիտություններից, որոնք ամբողջությամբ կրկնվում են՝ տնտեսագիտական, իրավաբանական, փիլիսոփայական»։

«Այսինքն՝ այդ երկու ռեկտորներն էին խանգարում, որ կրթության որակը բարելավվեր։ Մեր բուհը զուտ ոլորտային բուհ է, և մեր բոլոր մասնագիտությունները կապված են սպորտի հետ»,-ասաց Խիթարյանը՝ Դումանյանի բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու, բացի ռեկտորի երկու հաստիքի պակասից հայտարարության վերաբերյալ։

Խիթարյանը ընդգծեց․ «Վառ օրինակը Վրաստանն է, 2007 թ․ փակվեեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտը, միացվեց մանկավարժականին, հետո 2014 թ․ վերաբացվեց, բայց նրանք չունեն կադրեր, առաջատար մասնագետներ, դիմում են մեզ, գալիս մեր մասնագիտական խորհուրդ, պաշտպանում գիտական թեզեր, ստանում գիտական աստիճաններ, կոչումներ։ Այսինքն՝ մենք ունենք տարածաշրջանում դառնալ որպես ոլորտային առաջատար մասնագիտական բուհ։ Ճիշտ տարբերակը չէր, որ ոլորտային բուհերին կպնեին»։

Անդրադառնալով կրթության որակի բարձրացմանը՝ Խիթարյանը նշեց, որ միացումը չէ դրա լուծումը, կարելի է մոնիթորինգ անել, վերջին երեք տարում զգալիորեն ավելացել է մեր դիմորդների քանակը․ «Բուհը գնում է զարգացման։ Բայց ավելի շատ խնդիրներ կան աշխատաշուկայում։ Ըստ օրենքի՝ մարզչական աշխատանք կարող են կատարել բարձրագույն որակավորում ունեցող մասնագետները, բայց դա չի աշխատում մասնավոր հատվածում»։

Խոսելով բուհերի խոշորացումից՝ ռեկտորը նշեց, որ այդ մասին լսել է դեռևս ես 2013 թվականից։

«Մեզ համար ընդունելի լուծումն այն է, որ ոլորտային բուհերը թողնել որպես առանձին ոլորտային բուհեր»,- եզրափակեց Խիթարյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը