copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:36 14-10-2022

Արարատ Միրզոյանի բարձրաձայնած ակնկալիքին Լավրովի արձագանքը մեղադրական էր․ փորձագետ

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Աստանայում բարձրաձայնած ակնկալիքը ողջամիտ էր։ Սակայն, բոլոր դեպքերում, հատկապես ռազմավարական դաշնակիցների միջև այդ հարցերը լուծվում կամ քննարկվում են կուլիսային փակ քննարկումների ժամանակ»։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդպման ընթացքում Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում։

«Այս պարագայում, բնականաբար, մենք տեսանք նաև Լավրովի արձագանքը Արարատ Միրզոյանի այդ հայտարարությանը։ Նա հանդես եկավ մեղադրողի դիրքերից, ասաց, որ էդտեղ պետք էր ՀՀ մասնակցությունը, և, երբ Հայաստանը ժամանակ կգտներ, որպեսզի ՀԱՊԿ խորհրդի նիստ գումարվեր, որպեսզի այդ ժամանակ նաև հավելյալ որոշումներ կայացվեին»։

Ըստ փորձագետի՝ տեղի ունեցածը խոսում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև այս պահին առկա բազմաթիվ «խութերի» գոյության մասին։

«Սա այդ խութերից մեկն է, որն արդեն իսկ արտահայտվում է նաև քաղաքական խոսույթի միջոցով։ Եվ քաղաքական խոսույթը՝ որպես քաղաքական արտահայտման ձև, արդեն հասնում է մեղադրողի և պաշտպանվող դիրքերին»,- ասաց մասնագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ