copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:16 13-10-2022

Ինչ կապ ունեն Մարտիրոսյանի` ԱԺԲ-ից հեռանալը եւ ArmDaily.am-ի փակվելը

Քիչ առաջ ամերիկաբնակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ որոշում է ընդունել դադարեցնել Ազգային-Ժողովրդավարական Բևեռի Խորհրդի անդամությունը, ինչպես նաև` Բևեռին մասնակցությունը ընդհանրապես:

«Շարունակում եմ մնալ իմ բոլոր գաղափարների աննահանջ կրողն ու անփոփոխ ջատագովը: Հավելյալ մեկնաբանություններ առայժմ թերևս չեն լինելու»,-գրել է նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ArmDaily.am-ը կայքը փակվել է, կայքի նոր սեփականատերը աշխատակիցների հետ անակնկալ ժողով է արել եւ հայտարարել գործունեությունը դադարեցնելու մասին։

Բանն այն է, որ ArmDaily.am-ը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից ամիսներ առաջ գնել էր ԱԺԲ-ն, մասնավորապես Հայկ Մարիտիրոսյանը։ Դրանից հետո կայքի խմբագրական քաղաքականությունը եւ կոնտենտի որակը էապես փոխվել էր։

Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ կայքի սեփականատերը Հայկ Մարտիրոսյանն է, իսկ ամենօրյա «կուրացիան» իրականացնում է լրատվական աշխարհից կիլոմետրերով հեռու, նորաձեւության ոլորտում աշխատող Անի Շեկոյանը։ Եւ թեեւ կայքի փակվելու հետ կապված պաշտոնական պարզաբանումներ չեղան, բայց Հայկ Մարտիրոսյանի գրառումից հետո կարծես ամեն ինչ պարզ է դառնում։

Մարտիրոսյանը լքում է ԱԺԲ-ն, լրատվամիջոցն այլեւս պետք չէ, եւ չկան ֆինանսներ՝ լրատվամիջոց պահելու համար։

Մնում է պարզել, թե ինչու է Մարտիրոսյանը լքում ԱԺԲ-ն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ