Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:46 11-10-2022

Սեպտեմբերի մարտերում զոհվածների ԴՆԹ նույնականացումն ավարտվել է. դեռ անհետ կորածներ կան. «Ազատություն»

Դատաբժշկական կենտրոնում մի քանի օր առաջ ավարտեցին սեպտեմբերի մարտերում զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման աշխատանքը։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բոլոր մարմինները լիարժեք նույնականացվել են, ասել է Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը, նրբորեն նկատում, որ ծնողներն այս անգամ որևէ կասկած չեն հայտնել և տարել ու հուղարկավորել են իրենց որդիներին. «Ծնողներ կային, որ երբ որ գերիներին հանձնեցին, դրանից հետո եկան, մենք հասկացանք, որ հույսները կտրեցին, եկան»:

Սեպտեմբերի 13-ից են այստեղ սկսել ԴՆԹ փորձաքննությունները, սկզբում արյան նմուշներ էին, որ ԴՆԹ բնութագրի մշակման տեսանկյունից ավելի քիչ ժամանակ է պահանջում, հետո արդեն ոսկրային:

«Այո, այրված դիակներ ունեցել ենք, խնդիր ունեցել ենք, ցանկացած ԴՆԹ բնութագիր որ ստացել ենք, կրկնել ենք ևս մեկ անգամ, որը մենք պարտավոր ենք անել, այ հենց դրա համար եմ ասում՝ մենք այստեղ ժամանակի խնդիր չունենք, խնդիր ունենք ճշգրիտ նույնականացման՝ լիարժեք բնութագիր ստանալու համար», - նշեց նա:

Ավելի քան 200 զոհ ու անհետ կորած սեպտեմբերյան այս մարտերի հետևանքով. թվերի հստակեցում պաշտոնապես առայժմ չկա, դատաբժշկական կենտրոնում նույնականացման ենթակա մարմիններ արդեն չկան, բայց կան ծնողներ, որ արյուն են հանձնում՝ իրենց որդիներին թեկուզ զոհված գտնելու համար: Քանի ծնող է այս մարտերից հետո որոնում իր որդուն՝ այս թիվն էլ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հրապարակում:

«Կամոյինն ա, Արթուրինն ա, իմն ա, Վարիկին ա, ու էլի ծնողներ կան, որ իրենց երեխեքը մինչև առայսօր անհայտ են», - ասում է Սերժիկ Ղազարյանը, հավելելով՝ միայն 8 զինծառայող՝ Վերին Շորժայի դիրքերից չկան՝ իր տղան նրանց հետ: Ինքը փնտրել է որդուն Ադրբեջանի հանձնած 95 մարմինների մեջ, չկա. «Եղել է 14 ծնող, որից 6-ը դիերը արդեն տվել են ծնողներին, իսկ էն մնացածը սպասողական վիճակում են՝ չգիտեն՝ գերի են, թե հլը ձորակի մեջ են կամ ուր են»:

Ենթադրում է, որ որդին Վերին Շորժայի ձորերում է մնացել, իսկ որոնողական աշխատանք սկսելու հնարավորություն ադրբեջանական կողմը չի տալիս: Սերժիկ Ղազարյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունն էլ ոչինչ չի անում անհետ կորած զինվորների ճակատագրերը պարզելու համար: Ինքը 15 օր առաջ ամեն դեպքում արյուն է հանձնել, որևէ համընկում չկա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել